ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ». Սամվել Կարապետյան
21:24, 20.09.2021 | mamul.am
5677 | 0

Գործարար Սամվել Կարապետյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում անդրադարձել է 2020 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար գրավ տրամադրելուն։
«Ռոբերտ Քոչարյան ասելով` մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար՝ ես անպայման պետք է մասնակցեի։ Ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ». Սամվել Կարապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր