ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՆԳՆ ստեղծելու նախագիծը գրեթե պատրաստ է. այն կուղարկեն խորհրդարան. «Ժողովուրդ»
09:24, 21.09.2021 | mamul.am
2322 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ներքին գործերի նախարարութուն ստեղծելու հարցը: Դեռևս ապրիլին հայրենի իշխանությունը հայտարարեց, որ ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում պետք է կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն, ու պրոցեսը կանգնեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատճառով:

Հիմա գործադիրը նախագիծը վերջնական տեսքի է բերում խորհրդարան ուղարկելու համար: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարության ենթակայությանն է հանձնվելու ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ փնտրվում է նաև անձ, որը այդ կառույցը կղեկավարի, քանի որ կառույցը տարբեր ֆունկցիաներ է ուենալու, ու գիտակ մարդ է անհրաժեշտ այդ կառույցը ղեկավարելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր