ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել են. «Հրապարակ»
09:36, 21.09.2021 | mamul.am
4717 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուստամ Մուրադովի հեռանալուց և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին նշանակելուց հետո ադրբեջանական սադրանքները՝ կրակոցների, այլ կամակորությունների տեսքով, ավելի հաճախակի են դարձել։ Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս ադրբեջանցիները կանգնեցրել և ստուգել են Շուշի մտնող ռուսական ՈՒԱԶ-ը, ինչը շոկ է առաջացրել ռուս զինվորների մոտ։ Մի քանի ամիս է՝ նրանք Արցախում են, սակայն առաջին դեպքն է, որ ադրբեջանական զինվորները նրանց ստուգել են։

Խոսում են, որ ադրբեջանական ակտիվացումը պայմանավորված է Կոսոբոկովի համբավով, ադրբեջանցիները, կոպիտ ասած, առաջ են ընկնում, որ ետ չընկնեն։ «Կոսոբոկովը ոչ միայն բնավորությամբ ավելի չոր է, այլեւ՝ կոնֆլիկտները ազգերի ինքնորոշման ճանապարհով լուծելու կողմնակից, եղել է նաև Ղրիմում»,- ասաց մեր աղբյուրը։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր