ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սերժ Սարգսյանի և Գագիկ Խաչատրյանի մտերիմը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»
09:42, 21.09.2021 | mamul.am
3497 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հանրահայտ մերձավոր Վահրամ Գյուրողլյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով, ՊԵԿ նախկին պաշտոնյային, նրա տիկնոջը, որդուն, անգամ զոքանչին ծանուցել են առաջիկա օրերին ներկայանալ ու բացատրություններ տալ իրենց անունով սեփականության օրինականության հետ կապված:

Հիշեցնենք, որ Գյուրողլյանը ՊԵԿ երկարամյա աշխատակիցներից է, եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ապա Բագրատաշենի զննման վարչության պետը։ Նախկինում նրա անունը մամուլում հաճախ էր շրջանառվում «լևի գործեր» անելու համատեքստում։

Ըստ նույն աղբյուրների՝ Գյուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Գյուրողլյանին ամենասկզբում հովանավորում էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Հետո դարձավ նաև Գագիկ Խաչատրյանի մտերիմը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր