ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ելակ առնում էին, սելֆիի համար СУ-եր առնում էին, բայց քողարկման ցանցը վարդագույն կտոր ա»․ Արամ Գևորգյան
17:36, 21.09.2021 | mamul.am
4632 | 1

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արբանյակային այս լուսանկարը 2020 թվականի սեպտեմբերի 19-ի է։ Ալբերտ Հովհաննիսյանենց 122 մմ-նոց Դ-30 հաուբիցի մարտկոցը հենց այստեղ էր տեղակայվել պատերազմի առաջին օրերին՝ Արաքսի հովտում՝ Կույջակ գյուղից 1 կմ դեպի արևմուտք։
Վարդագույն կտորը քողարկման «ցանց» ա։ Կապված է այնտեղ, որտեղ հետագայում եղել է Д-30 հրանոթը։ Չգիտեմ՝ այս պահին դրա տակ ինչ-որ բան «քողարկել են», թե ոչ, բայց որ նման քողարկման ցանցը լիքը հարցեր է առաջացնում, դա հաստատ է։ Ելակ առնում էին, սելֆիի համար СУ-եր առնում էին, բայց քողարկման ցանցը վարդագույն ինչ-որ կտոր ա...
Ալբերտենց այդ տեսանյութն արվել էր պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 27-29 ընկած հատվածում։ Ալբերտն արդեն զոհվել էր, այդ դիրքն էլ վաղուց մեր վերահսկողության տակ չէր, բայց արծրունական քարոզչամեքենան դեռ երկար ժամանակ շարունակում էր դա ներկայացնել որպես «բացառիկ նկարահանումներ առաջնագծից»...
Հիմա այդ կտորի փոխարեն՝ ավելի շուտ դրա տեղում, խոցված Д-30 է: Հավանաբար այն հրանոթներից մեկը, որով կրակում էր Ալբերտը...»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր