ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-1 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության ավանդույթների վրա». Պուտին
12:00, 21.09.2021
2917 | 3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետին ու նախագահին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: «Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»,- նշել է Պուտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր