ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս իշխանություններն օր օրի երկիրը տանում են անկման». Սեյրան Օհանյան
12:12, 21.09.2021 | mamul.am
2455 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել ինքնիշխանության մասին, երբ երկրի սահմաններն անառիկ չեն: «Ինքնիշխանությունն արտահայտվում է նրանով, որ ունես տարածք, բնակչություն, տնտեսություն ու այդ տարածքի տերն ես, սահմաններն անձեռնմխելի են, իսկ այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, խոսել լիակատար ինքնիշխանության մասին դժվար է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր