ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հարցին պատասխանեցի, ի՞նչ եք ուզում ինձնից»․ Արտակ Դավթյանը՝ լրագրողներին
12:30, 21.09.2021 | mamul.am
4433 | 2

«Վստահ եմ, որ մեր երկիրը դուրս կգա այս իրավիճակից և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիք ունենք»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Դավթյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, թե արդյոք այն անվտանգ է ՀՀ քաղաքացիների համար, կամ ՀՀ-ին է պատկանում, թե ոչ։

«ԱԱԾ-ն այդ ճանապարհի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ԳՇ-ն մեկնաբանություն չունի»,- նշեց նա:

Հարցին, թե ինչ կերպ է ի վերջո պատկերացնում անվտանգությունը, Դավթյանը պատասխանեց․

«Անվտանգության վերաբերյալ կարող եմ դասախոսություն կարդալ․․․ Հարցին իմ մասով պատասխանեցի, ի՞նչ եք ուզում ինձնից»։

«Հարցին պատասխանեցի, ի՞նչ եք ուզում ինձնից»․ Արտակ Դավթյանը՝ լրագրողներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր