ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՌԴ բանակի գեներալ Մոիսեևը ադրբեջանցիներին ծայրահեղական և վանդալ է անվանել
00:36, 22.09.2021 | mamul.am
12573 | 2

ՌԴ բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևվը խիստ քննադատության է ենթարկել Արցախում Խուդյակովի հուշարձանի նկատմամբ ադրբեջանցի վանդալների իրականացրած բարբարոսությունը: Այս մասին գրում է infoteka24-ը: Նշվում է, որ ՌԴ Վետերանների միությունը, որը նախագահում է բանակի գեներալ Մոիսեևվը, պատասխան նամակով դիմել է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի Վետերանների միությունը մտահոգիչ և տագնապալի տեղեկություն է ստացել՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի վանդալների կողմից մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանցի) հուշարձանի ոչնչացման մասին: Մարշալ Խուդյակովի անունը՝ նշանավոր մյուս հրամանատարների հետ մեկտեղ, ոսկե տառերով է գրված Հայրենական մեծ պատերազմի և Մեծ Հաղթանակի պատմության մեջ»:

Նշվում է, որ վետերաններն իրենց բողոքն են արտահայտում՝ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղականների գործողությունների դեմ, որոնք ուղղված են Հայրենական մեծ պատերազմի մասին հիշատակի ոչնչացմանն ու պղծմանը:

«Լեռնային Ղարաբաղի հայերի ներդրումը հաղթանակի, հետպատերազմյան զարգացման և մեր ընդհանուր երկրի ամրապնդման գործում շատ մեծ է: Չհիշե՛լ այդ մասին՝ կնշանակի դավաճանել հայրենիքի պաշտպանների հիշատակը: Հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ու հասարակական կազմակերպությունները համապատասխան գնահատական կտան նմանօրինակ բարբարոսությանն ու նրանց, ով ձեռք է բարձրացնում «սրբության» վրա, որը թանկ է յուրաքանչյուր հայրենասերի համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցի վանդալները պղծել էին Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հիշատակը հավերժացնող արձանը: Հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ էր դարձել, որ ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալի արձանը, ինչպես նաև կոտրել ու տեղափոխել նրա ՄիԳ-17-ը, որ տեղադրված էր Մեծ Թաղեր գյուղի իր տուն-թանգարանի առջև:

ՌԴ բանակի գեներալ Մոիսեևը ադրբեջանցիներին ծայրահեղական և վանդալ է անվանել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր