ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Հայաստա՛ն ջան, խժռել ենք քեզ` ով ոնց հասցրել է». Գայանե Աբրահամյան
13:42, 21.09.2021 | mamul.am
2532 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Մենք այդպես էլ անկախությունը լոզունգներից ու խեղդող պաթոսից դուրս չընկալեցինք, այդպես էլ չհասկացանք, որ անկախության կերտումը յուրաքանչյուրիս անհատական ու հավաքական պատասխանատվությունն է` աղբ ու ծխուկ չնետելուց մինչև կոռուպցիոների ձեռքը բռնելն ու չհանդուրժելը, մինչև ընտրակաշառք չվերցնելն ու բանակից չխուսափելը։
Հայաստան ջան, խժռել ենք քեզ` ով ոնց հասցրել է, լքել ենք կամ պատրաստվում ենք լքել, անվերջ մեղադրել ու պահանջել ենք, սպառել ու մսխել ենք անկախությունդ։
Արնահոսում ենք, կոտրված ենք, բայց գոնե այդ գնով, ի վերջո, պետք է հասկանանք անկախության եւ ինքնիշխանության արժեքը, ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔԸ` պաթոսից ու կեղծ դիֆերամբներից անդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր