ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+5 °C, +5 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«ՌԴ ԱԳՆ-ն անպատասխան չի թողնի Անկարայի՝ Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունը». Զախարովա
13:30, 21.09.2021
4116 | 3

Մոսկվան անուշադրության չի մատնի Թուրքիայի արտգործնախարարության՝ Ղրիմի տարածքում անցկացված Պետդումայի ընտրությունների արդյունքների չճանաչման մասին հայտարարությունը: Այս մասին «Соловьев Live» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ սուվերեն տարածք է համարվում և նաև լավ գիտի, որ նման հայտարարությունները մենք անուշադրության չենք մատնում»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով, Ռուսաստանը հետևություններ կանի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը թվիթերյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունները:

«ՌԴ ԱԳՆ-ն անպատասխան չի թողնի Անկարայի՝ Ղրիմում ընտրությունները չճանաչելու հայտարարությունը». Զախարովա
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր