ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.81, EUR 557.22, RUB 6.70, GBP 653.85
+5 °C, +3 °C ... +8 °C Վաղը`+8 °C
«Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանից «անկախացնել» նրա Հյուսիսն ու Հարավը». Ռ. Հակոբյան
16:18, 21.09.2021
1757 | 2

Նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հայրնիք, թշվառ, անտեր...
Թուրքիան, Պակիստանն ու Ադրբեջանը մի քանի օր առաջ Բաքվում անցկացրեցին զորավարժություններ, իսկ այսօր արդեն զորավարժությունները տեղափոխել են Նախիջևան։ Ակնհայտ է՝ թիրախում Արցախն ու Հայաստանն է, ինչը, կարծում եմ, իրեն երկար սպասեցնել չի տա...
Հայաստանը մեկուսացվել է աշխարհից, դե ֆակտո կորցրել է իր սուբեկտայնությունն ու զրոյացրել իր քաղաքական ու ռազմական իմունիտետը...
Թուրք-ադրբեջանական տանդեմը բացահայտ փորձում է Հայաստանից «անկախացնել» նրա Հյուսիսն ու Հարավը, հետ վերադրձնել Էրիվանն ու թեյ խմել Սևանում...
Ալիևը հրամայել է մեր բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին չերևալ Արցախում, ինչն այս ոչնչությունների կողմից ընդունվել է «ըմբռնումով»...
Էրդողանը գաղտնազերծել-մերժել է թիվ մեկի աղաչանք-պաղատանքը՝ իր հետ գաղտնագողի հանդիպելու մասին, բացահայտ ստորացրել այս թիվ մեկին՝ դիվանագիտական արարողակարգի նաև չգրված օրենքներով...
Իսկ գունագեղ և մասշտաբային վիժվածքը այսօր պատրաստվում է ճոխ տոնախմբության՝ 5000 զոհերի, հարյուրավոր չհայտնաբերված աճյունների ու թշնամու կողմից ամենաստոր միջոցներով նվաստացնող գերիների առկայության պայմաններում։
Կապիտուլյանտ-հրե՛շ, չես խուսափելու պատասխանատվությունից...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր