ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ես հավատում եմ... տաճարը հաղթելու է փողոցին». Տավուշի թեմի առաջնորդ
13:54, 21.09.2021 | mamul.am
3474 | 2

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...
Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված Իմ ՏՈՒՆ ու ԲՆՕՐՐԱՆ:
1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ վկան մեր ԱՆՄԱՀՆԵՐԸ, վկան մեր տկարացած, բայց չմեռած ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ:
Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ Քո խոստումի համաձայն՝ Ավետյաց Երկրի Տեսիլքով:
Իմ Հայասատան աշխարհ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու ԼՔՅԱԼ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ԱՎԵՐԱԿ։ Քեզ պիտի կոչեն՝ ԻՄ ԿԱՄՔԸ, իսկ քո երկիրը՝ ՇԵՆ բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։
Երանի՜ արժանի լինենք Քեզ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՐՑԱԽ... Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ նզովված...
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...
ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ...
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...»:

Աղբյուրը` Տավուշի թեմ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր