ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մի պոռնոգրաֆիկ պատմություն, որ 13,5 տարեկան է». Լևոն Բարսեղյան
14:24, 21.09.2021 | mamul.am
5397 | 0

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Մի պոռնոգրաֆիկ պատմություն, որ 13,5 տարեկան է
Բարև ձեզ, սիրելի արդարադատության համակարգ, մեծարգո դատավոր Էդիկ Նահապետյան, վերաքննիչ դատավորներ, վճռաբեկ դատավորներ, գյալմաբեխաբար արնախումի վսեմաշուք մենթեր և պլասկագուբցիներ, հանձնակատարներ և այլ պայծառափայլ անձինք, լավ ե՞ք, տնեցի՞ք ոնց են:
13,5 տարի տևեց էս պատմությունը՝ 2008 թվի մարտի 2-ից մինչև այսօր:
Կարեն Թումանյանն ինչ է քաշել՝ ոչ մեկը չգիտե, սուսուփուս աշխատել ու կրել է, տո համ կռել է, համ էլ կրել է էս գործը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապացուցել է, որ թքած ունեին հավաքների ազատության և իրավունքի վրա, ապացուցել է, որ Հայաստանում դատական իշխանություն ու իրավապահ համակարգ չի եղել էդ օրերին: Էս գործը մի մանր բան է ցուցարար գյուլլելու, խոշտանգելու, բանտերում տարիներով պահելու այլանդակությունների համեմատ, ապացուցել է, որ ՀՀ քաղաքացին պիտի Ստրասբուրգում արդարություն գտներ, եթե իհարկե որոշում էր չարտագաղթել:
Հիմա, սիրելի արդարադատության համակարգ, մեծարգո դատավոր Էդիկ Նահապետյան, վերաքննիչ դատավորներ, վճռաբեկ դատավորներ, գյալմաբեխաբար արնախումի վսեմաշուք մենթեր և պլասկագուբցիներ, հանձնակատարներ եւ այլ պայծառափայլ անձինք, հավաքվեք, էս փողը գցվեք, բերեք տվեք ինձ...»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր