ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինձ հետ կապվեց Սիբիլի մտերիմ մարդկանցից մեկն ու ասաց, որ նա տեղյակ չի եղել»․ Արամ Գևորգյան
15:06, 21.09.2021 | mamul.am
5417 | 3

Լրագրող, բլոգեր Արամ Գևորգյանը գրում է. «Ինձ հետ կապվեց ստամբուլահայ երգչուհի Սիբիլի մտերիմ մարդկանցից մեկն ու ասաց, որ Սիբիլն անգամ տեղյակ չի եղել, որ արծրունը նման բան ա նախաձեռնել, պոստից հետո է իմացել...
Տեսեք, թե ինչումն ա կայանում արծրունի ստորությունը. ընտրում է հայրենասեր մարդկանց ու նրանց միջոցով փորձում է մաքրագործվել, ցույց տալ, որ հայրենասեր է։ Զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարության համար փող է հավաքում (վստահաբար էլի իրեն չեն դիմել, ինքն է նախաձեռնել), որ ցույց տա, թե որքան է սիրում բանակն ու զինվորին... էն զինվորին, որի ծնողին խաբելով հավատացրեց, որ հաղթում ենք, այնինչ այդ նույն ժամանակ այդ ծնողի որդուն ուղարկում էին գրավված Հադրութ...
թուրքիայում հայ մնացած հայրենասեր աղջկան ա գովազդում, որպեսզի ցույց տա, թե որքան է մտածում Հայոց ցեղասպանության մասին, այնինչ նա Սիբիլի հանդեպ սերն ու հարգանքն իրեն է ծառայեցնում։
արծրունը ինքնամաքրման քաղաքականություն ա որդեգրել։ Փորձում ա ցույց տալ, որ հայրենասեր ա, այնինչ մինչև հիմա չի հրաժարվել նիկոլից։ Իրեն մարդ սարքած Սերժ Սարգսյանից հրաժարվել ա, բայց իր այդքան «սիրած» բանակն ու պետությունը 1,5 ամսում ոչնչացրած նիկոլից ոչ մի կերպ չի հրաժարվում։
Ասածս ինչ ա՝ զգոն ու ուշադիր եղեք, թե ովքեր են ձեզ գովում, որովհետև այդ ամենը կարող է շրջվել ձեր դեմ։ Եթե տեսնում եք, որ արծրունը ձեր կողքը կանգնած ձեր գովքն ա անում, որքան հնարավոր է հեռու փախեք այդ վայրից։ արծրունը երբեք առանց սեփական շահի ոչինչ չի անում, դա հիշեք»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր