ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+11 °C, +7 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Արևմուտքը քննադատել է ՌԴ Պետդումայի ընտրությունները
16:00, 21.09.2021 | mamul.am
3862 | 0

Եվրոպական միությունում քննադատել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները: Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, ընտրական գործընթացն անցկացվել է, այսպես ասած, վախի մթնոլորտում: Վերջինը նշել է նաև ընտրություններին անկախ դիտորդների բացակայության մասին: «Միջազգային անկախ դիտորդներ չեն եղել, այնպես որ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես են իրականում անցկացվել այդ ընտրությունները»,- ասել է նա: Ավելի ուշ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հաղորդել է, որ ԵՄ-ն ընտրությունների ժամանակ խախտումների մասին տեղեկություն է ստացել անկախ և վստահելի աղբյուրներից: Իսկ ահա Գերմանիան, իր հերթին, կոչ է արել պարզաբանել «լուրջ խախտումների» վերաբերյալ հաղորդումները: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆան Զայբերգը: ԱՄՆ Պետդեպը ևս անդրադարձել է Ռուսաստանում անցկացված ընտրություններին: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվել է, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են այդ երկրի ստանձնած պարտավորություններին: Պետդեպը հայտարարել է, որ չի ճանաչում նաև Ուկրաինայի «սուվերեն տարածքում» անցկացված ընտրությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր