ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված»․ Շարմազանով
15:54, 21.09.2021 | mamul.am
2391 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։
Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։
Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ», այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։
Ռեժիմի «թուրքական խաղերի» իրականացումը հանգեցնելու է հայկական գործոնի ի սպառ վերացման։
Պետությունն առանց ազգային նկարագրի այլևս պետություն լինել չի կարող։
Հ.Գ. Անկախությունը միայն ձևական օրհներգի տակ «հպարտ» կանգնելով չի լինում։
Այն ազգային արժեքներին, հայ դատին և անկախության ձեռքբերումներին նվիրում է պահանջում, այլ ոչ թե «բայրաքթար» արձակողից «խաղաղության մուրում»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր