ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ծիրանագույն հոգով տղե՛ք, էդ ո՞նց, ինչ աստիճանի կյանքից կախվածություն չունեիք». Ավետ Բարսեղյան
19:42, 21.09.2021 | mamul.am
7137 | 0

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն ինստագրամյան իր էջում գրել է. ««Եռագույնի հայրենիքը»

Հողի երակներում Կարմիր ջահել արյուն...

Ու սիրտը երկնքի՝ Կապույտ ու անավարտ երազանքից հյուսված մկան...

Ծիրանագույն հոգով տղե՛ք, էդ ո՞նց, ինչ աստիճանի կյանքից կախվածություն չունեիք...

Մահից, ահից անկախ ապրող տղե՛ք, քանի՜,քանի՜ ազատություն գնաց ձեզ հետ...

Եռագույնի հայրենիքը Եռաբլուրը դարձավ կրկին..., բայց
անուժ քամիներն անզոր են ծածանել քեզ՝ ուստի

Կամքից քամի քամենք անկախության, որ ծածանվի քո եռագույնը, Հայաստա՛ն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր