ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Վարչապետի օգնականը խեղաթյուրել է մեզ հետ կայացած հանդիպման բովանդակությունը». զոհվածի մայր
21:06, 21.09.2021 | mamul.am
4073 | 0

«Ինձ համար զարմանալի է ու վրդովվեցնող, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը իրեն կարող էր թույլ տալ այդպես խեղաթյուրել իրականությունը»,- մոմավառությամբ դեպի «Եռաբլուր» ընթացող երթի ժամանակ լրագրողներին ասել է պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազենի Տերտերյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Սարգսյանի այն հայտարարությունը, թե զոհված զինծառայողների ծնողները գոհ են մնացել հադիպումից և համաձայնել են մասնակցել Անկախության օրվա տոնական միջոցառմանը:

«Մի խումբ ծնողներով հանդիպեցինք Նաիրի Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձևաչափով է անցակցվելու Անկախության օրվա միջոցառումը, ինչ երաժշտության ուղեկցությամբ: Հնարավորությունից օգտվելով՝ փորձեցինք պարզաբանում պահանջել այս մեկ տարում կուտակված հարցերի առնչությամբ: Ինչպես ցանկացած դաստիարակված մարդ, մտանք ներս, ողջունեցինք, իսկ հեռանալիս՝ շնորհակալություն հայտնեցինք հնարավորության համար, բայց կատարվածն արմատապես խեղաթյուրելն անթույլատրելի է: Հանդիպմանը մասնակցած մնացած 15 մայրերը կարող են վկայակոչել, որ իրենցից ոչ ոք գոհունակություն չի հայտնել միջոցառման կազմակերպման համար: Մեզ համար զարմանալի էր, որ երբ մեր երեխաների գերեզմանները դեռ պատրաստ չեն, երբ դեռ իմ որդու զոհվելու մեկ տարին ամսի 30-ին է լրանալու, նման բան է կազմակերպվում: Մեր հարցերը ներկայացրինք, ստացանք միջոցառմանը մասնակցելու հրավեր, բայց մեզնից ոչ ոք այդ հրավերը չի ընդունել, ոչ ոք նման բան մտքով չի անցկացրել»,- ասել է զոհվածի մայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր