ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է․ «Հրապարակ»
09:37, 22.09.2021 | mamul.am
4221 | 2

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձևավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, և նրանց միջև առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։

Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլևս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել:

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով։

Ի դեպ, Ավինյանը Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, և չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի և հայտ ներկայացնի։

Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին, և նա հակված չէ թույլ տալու, որ սեփական դիմագիծ ունեցող Ավինյանը նման բարձր պաշտոնի հավակնի: Երկրորդ Հայկ Մարության չի կարող հայտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր