ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-3 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Ադրբեջանն՝ օգտվելով ինքնապաշտպանության իր իրավունքից, վերջ է դրել իր տարածքների օկուպացիային». Էրդողան
10:36, 22.09.2021
3835 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Նա հայտարարել է, որ վերջին ժամանակներս քայլեր են ձեռնարկվել՝ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկունից: «Ադրբեջանը՝ օգտվելով ինքնապաշտպանության իր իրավունքից վերջ է դրել «իր տարածքների օկուպացիային», որոնց մասին ասվում է Անվտանգության Խորհրդի տարիներ շարունակ չկատարվող բանաձևերում: Այս գործընթացը թույլ է տալիս նոր հնարավորություններ ստեղծել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Էրդողանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր