Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը: Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել ուղերձներով։ Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի անդամներ։ |