ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մահվան ելքով ավտովթար՝ Հյուսիս-հարավ ճանապարհին. Nissan Teana-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել
11:20, 22.09.2021 | mamul.am
4265 | 0

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Մարտիրոս Եղոյանն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել բենզինի արտահոսքը։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները ճանապարհը չփակեն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր