ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայկոյի վիճակը ծանրացել է
12:06, 22.09.2021 | mamul.am
12650 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Առավոտյան տեղեկացանք, որ երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել: Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Սակայն բանն այն է, որ նա մեծ ուշացումով է հոսպիտալացվել` շուրջ 8 օր տանը բուժվելուց հետո, երբ հարազատները փորձել են թթվածնի սարք բերել տուն, նոր միայն բժիշկներն իմացել են, որ վիճակը վատ է:

Մեծ դժվարությամբ Արմեն Մուրադյանին հաջողվել է համոզել, որ Հայկոյին տանեն հիվանդանոց: Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը:

Առողջություն մաղթենք Հայկոյին և աղոթենք նրա ապաքինման համար»,- գրում է թերթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր