ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.49, EUR 550.01, RUB 6.30, GBP 658.63
-6 °C, -11 °C ... -4 °C Վաղը`-6 °C
Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել, արգելափակել Արցախի պաշտոնական կայքերից մեկը
14:30, 22.09.2021
2746 | 0

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում՝ Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման ենթարկվելու պատճառով։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է նախարարության մամուլի պատասխանատու Անի Թովմասյանը:

«Այսօր առավոտվանից նախարարության պաշտոնական կայքը Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել: Սա թշնամու գործելաոճն է, նրա կողմից պարբերաբար են հայաստանյան և արցախյան պաշտոնական կայքերը հաքերային հարձակման ենթարկվում, հատկապես՝ տոն օրերին: Համապատասխան մասնագետներն աշխատում են՝ հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար», - նշել է Թովմասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր