ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+5 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
16:24, 22.09.2021
1182 | 0

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով
մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Նուր-Սուլթանում սեպտեմբերի 23-ին
կայանալիք ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն իրավական տարբեր ոլորտներում, հանցավորության դեմ պայքարում
ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցության պլանների իրականացման
հարցեր: Գլխավոր դատախազները կփոխանակվեն իրենց երկրներում տարբեր ուղղություններով դատախազական գործառույթների իրացման, հանցագործությունների դեմ պայքարի ժամանակակից մեթոդներին հակազդելու նպատակով օրենսդրության կատարելագործման փորձով:
ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
հանդես կգա ելույթով:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր