ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+5 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+15 °C
«Մեր հասարակությունը դեռևս դեռահասին վայել ինֆանտիլ վիճակում է»․ Գարրի Արզումանյան
18:22, 22.09.2021
1471 | 1

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անպատասխանատու ջահելներ են, է, լինում, որ ձեռները մի 100-200 դոլար փող ա ընկնում, գնում են, քլաբներից հարճ են վարձում՝ չտեսի նման, տանում սաունա (դե հասկացաք)։ Ու էդ միջին վիճակագրական դեբիլ ջահելը հետո մտքում ասում ա՝ արա՛, բա արժե՞ր էս միմալյոտնի կայֆի համար էդքան փող տալ, 1000 ու մի հարց կար, տան կոմունալ, շմոտկի մոմենտ, տան վարձ, տռենաժոռի փող, մի խոսքով, լիքը առաջնահերթ տեղեր, որտեղ կարար ծախսվեր էդ փողը։ Հետո շատ մտածելուց հանգում ա էն եզրակացության, որ դե հա էշություն ա արել, բայց դե զատո կայֆ էր։
Հիմա մեր հասարակությունն ա, երկիրն արնաքամ, նոկդաուն վիճակում ա, հազար գործ կա, վիրավորներ, անվտանգություն, տնտեսական կոլապս, հազար բացեր, որտեղ կարող էր էֆեկտիվ ծախսվեր էդ 3 միլիոնը, բայց ինքը միմալյոտնի ուրախության համար այն ուղղակի քամուն տվեց, վատնեց, (նվիրատվություն, թե բյուջետային՝ կապ չունի)։ Ու շատ մտածելուց հետո ինքն իրեն հպարտ ասաց՝ թե բայց զատո կայֆ էր։
Այն, որ միջոցառումը ճաշակով էր, ոչ մի քիչ թե շատ կուլտուրա ունեցող մարդ չի ժխտի, բայց եկեք ֆիքսենք, էլի, որ մեր հասարակությունը, չնայած իր 30 տարեկան հասակին, դեռևս 16 տարեկան դեռահասին վայել ինֆանտիլ վիճակում ա։
Ու ամենասարսափելին էն ա, որ անգամ արնաքամ ու մազապուրծ լինելուց հետո էլ, անգամ մահվան աչքերի մեջ ուղիղ նայելուց հետո էլ, ինքն այդպես էլ չի հասունացել…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր