ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպումն, ըստ երևույթին, տեղի է ունենալու աննախադեպ բարձր խաղադրույքի պայմաններում». Հ. Բադալյան
17:06, 22.09.2021 | mamul.am
4308 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները նորություն չեն, սակայն հատկանշական է, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանն այդ խնդիրը բարձրաձայնում է ՄԱԿ բարձր ամբիոնից: Այդ ամբիոնից պետությունները բարձրաձայնում են իրենց համար առնվազն մոտիկ ապագայի որոշակի առաջնահերթությունները:
Այդ ֆոնին թերևս բավականին ուշադրության է արժանի այն, որ Կիևում կրակում են նախագահ Զելենսկու օգնականի մեքենայի վրա: Դիտարկվող վարկածն այն է, որ բուն պատճառը օլիգարխիայի հետ բախումն է, նրա հակակոռուպցիոն հակաօլիգարխիական քաղաքականության կոշտացումը: Գուցե, բայց օլիգարխիան Ուկրաինայում բավականին բազմաշերտ երևույթ է և թերևս նաև գաղտնիք չէ, որ օլիգարխիան իր առնվազն որոշակի մասով Ուկրաինայում դիտվում է ռուսական ազդեցության գործիք:
Ահա, թե ինչու է հատկանշական Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանի՝ Ղրիմի չճանաչման մասին ելույթը ՄԱԿ ԳԱ ամբիոնից, և դրան հաջորդած կրակոցները Զելենսկկու օգնականի, իհարկե դե ֆակտո՝ Զելլենսկու ուղղությամբ:
Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպումն, ըստ երևույթին, տեղի է ունենալու աննախադեպ բարձր խաղադրույքի պայմաններում: Այն, որ այստեղ նկատելի ուշադրություն է կենտրոնանում ուկրաինական ուղղությամբ, մեզ, իհարկե, հանգիստ լինելու հիմք չէ: Անհրաժեշտ է լինել չափազանց ուշադիր, կատարվող խաղադրույքի վիճակում գոնե այս անգամ չհայտնվելու համար: Պետք է հուսալ, որ հայ-թուրքական թեմայի վերջին օրերի շրջանառումն այդ իմաստով ուներ որոշակի լիցքաթափիչ բնույթ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր