ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Էրդողանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են հայ-ադրբեջանական թեմային
17:36, 22.09.2021 | mamul.am
5910 | 2

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության պաշտանական կայքը: Ղարիբաշվիլին նշել է, որ Թբիլիսիի գլխավոր նպատակը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է: «Վրաստանը պատրաստ է կատարել մարդասիրական իր գործառույթն՝ ուղղված կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը: Հանդիպման ընթացքում, երկու երկրների առաջնորդները անդրադարձել են նաև այս տարվա ամռանը՝ ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների Վրաստանի միջնորդությամբ վերադարձի թեմային: Թուրքիայի նախագահը և Վրաստանի վարչապետը նշել են, որ այդ փոխանակումը «հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր