ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+25 °C
««Նահատակ» պոչամբարը շարունակում է իր վնասակար գոյությունը». Օլեգ Դուլգարյան
19:00, 22.09.2021
1745 | 0

«Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Նահատակ» պոչամբարը շարունակում է իր վնասակար գոյությունը՝ աղտոտելով շրջակա միջավայրը, վտանգելով մարդկանց առողջությունը։

Երկրում այդպիսի հարյուրավոր խնդիրներ են առկա և դրանց վրադիր նոր հանքերի բացումը գյուղական բնակավայրերի մերձակայքում, արոտավայրերի և վարելահողերի վրա կամ հարևանությամբ անթույլատրելի է։ Ճիշտ է, ոմանք կասեն, որ մենք պոչամբար չենք ունենալու, սակայն աղտոտման աղբյուրը միայն պոչամբարը չի, որ հանդիսանում է։

Սեպտեմբերի 24-ին արի Ուռուտ, կանգնիր մաքուր և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի կողքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր