ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +19 °C Վաղը`+17 °C
«Թալանել են Մարինե Մանուչարյանի մեքենան, տարել լափթոփը». Կոնստանտին Տեր-Նակալյան
19:24, 22.09.2021
3439 | 0

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադեկվադի հետ կապված «զուգադիպությունները» շարունակվում են: Քիչ առաջ թալանել են Մարինե Մանուչարյանի մեքենան ու տարել են վերջինիս լափթոփը:
Հիշեցնեմ, որ ժամեր առաջ ոստիկուանություն էր հրավիրվել Արթուր Դանիելյանը:
Հիշեցնեմ, որ Արթուրը նախօրեին արգելափակվել էր ֆեյսբուքում: Ի դեպ, նաև մեր Դավիթ Բաղդասարյանը արդեն 3-րդ պրոֆիլն է բացել նույն արգելափակման պատճառով:
Հիշեցնեմ, որ այս զարմանալիագույն զուգադիպությունները տեղ են գտնում անմիջապես այն բանից հետո, երբ Արթուրը բավականին հակիրճ պատմեց Նիկոլի մոսկովյան կապերի ու էդ կապերի հետ աֆիլացված «փրկիչների» մասին:
Իհարկե, չի կարելի բացառել «զուգադիպությունները» ու շատերը կասեն, որ Մարինեի լափթոփը ինչ-որ շարքային գողցող է թռցրել, կվառտալի միլիցեքը լրիվ պատահաբար էսօր են տեսել Արթուրի 15 օրվա ստատուսը, Դավիթն էլ սաղ օրը ռասսիստական արտահայտություններ ա երևի գրում: Կրկնում եմ, բացառել չի կարելի:
Այ, եթե չբացառվի նաև էն հավանականությունը, որ ինչ-որ պոռնիկի ծնունդներ իրանց արևի որոշել են այ սենց տափուկավարի քայլերով լռեցնել մեզ, թող մեզնից նեղացող չլինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր