«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Սահմանային անվտանգության մասին շատ է խոսվում, սակայն պետք է հասկանալ, որ նոր իրադրությունը պահանջում է սահմանային հարցերի շուրջ ավանդական մոտեցումներն արմատական փոփոխությունների ենթարկել։ Անվտանգության ոլորտում իշխանության վարած քաղաքականությունը հուշում է, որ Հայաստանը ոչ միայն դանդաղում է, այլ սխալ ուղղությամբ է շարժվում։ Այս պայմաններում ինչքան գումար էլ դրվի, ինչ քայլեր էլ իրականացվի, արդյունքը բավարար չի լինելու»։ |