ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մի քիչ քիչ խոսեք ու աշխատեք». Նորայր Նորիկյան
23:24, 22.09.2021 | mamul.am
4573 | 1

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր անցկացված խորհրդակցության ընթացքում հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

Լավ կլինի, որ Արշակ Կարապետյանը հաջորդ խորհրդակցությանը հանձնարարի իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին լիարժեքորեն լուծել զինված ուժերի անձնակազմի, այդ թվում նաև սպայական ու ենթասպայական, ձմեռային ՈՐԱԿՅԱԼ համազգեստի, բաճկոնների ապահովման հարցը:

Շատ լավ կլինի, որ Արշակ Կարապետյանը հաջորդ խորհրդակցությանը հանձնարարի իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին լիարժեքորեն լուծել նաև պարտադիր ժամկետային զինծառայողների ՈՐԱԿՅԱԼ ներքնաշորերի ու նասկիների ապահովման հարցը ու ամբողջությամբ ապահովել ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1457-Ն որոշման պահանջները: Առավել ևս ծանր պարտությունից հետո Դուք պարտավոր էիք գոնե հիմա արդեն իսկ լուծած լինել նշված խնդիրները, պարոնա՛յք:

Շատ լավ կլինի, որ Դուք այսուհետ խոսեք ոչ թե տրված հանձնարարականների, այլ հասարակությանը հաշվետվություն ներկայացնեք կոնկրետ արդյունքների ու խնդիրների լուծման մասին...

Աշխատե՛ք, պարոնա՛յք, աշխատե՛ք, գործ արե՛ք, գործ: Մի քիչ քիչ խոսեք ու աշխատեք, արդյունք ցույց տվեք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր