ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+4 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+15 °C
Դավիթ Չալոյանը բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է
01:12, 23.09.2021
1344 | 0

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Մոսկվայում անցկացվող բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Նրա մրցակիցը բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն է եղել։ Ըստ հաղորդագրության` բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում է եղել և մի շարք ուժգին հարվածներ է հասցրել մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն` Չալոյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր