Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Մոսկվայում անցկացվող բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Նրա մրցակիցը բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն է եղել։ Ըստ հաղորդագրության` բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում է եղել և մի շարք ուժգին հարվածներ է հասցրել մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն` Չալոյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը: |