ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»
09:18, 23.09.2021 | mamul.am
3456 | 1

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական պատասխան։ Երեկ մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքն այս հարցով մոտեցել է Անձնագրային եւ վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատասխանել են, որ առայժմ անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա, և պետք է սպասել, ապա նշել են, որ վերջին մի քանի օրը ոչ աշխատանքային են եղել, և նորություն չունեն, թե երբ կարող են անձնագիր տրամադրել։ Անձնագրային բաժանմունքից հորդորել են դիմել Անձնագրային և վիզաների վարչություն՝ «Օվիր»։

Նման խնդիր է առաջացել նաև Մալաթիայի անձնագրայինում, եւ քաղաքացիները կրկին փաստի առջև են կանգնել:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր