ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+7 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Իշխանությունը նպատակ է դրել մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
09:24, 23.09.2021
1150 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ: Դա է պատճառը, որ սեպտեմբերի 24-ին հայրենի կառավարությունը խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Դեկտեմբերի 5-ին տարբեր համայնքներում ընտրություններ են սպասվում, իսկ իշխանությունը նպատակ ունի համայնքները խոշորացնել ու բոլոր տեղերում հաղթանակ ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համար: Նշենք, որ այդ օրը ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:

Իշխանությունը նպատակ է դրել խոշորացնել այդ համայնքները ու նոր մասնակցել ընտրությունների:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր