ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առկա ներքին անկազմակերպվածությունն ու թափթփվածությունը հասել է այն աստիճանին, որ նախարարները սկսել են արհամարհել Նիկոլ Փաշինյանին և չկատարել վարչապետի որոշումներն ու հանձնարարությունները։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 970-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սակայն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից այդ փաթեթի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներին նախարարը չէր մասնակցում, ինչի հետևանքով օրենսդրական փաթեթը ստիպված էր ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ |