Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանական իշխանություններին մոտ կանգնած վերլուծաբաններից մեկը գրում է, որ Արաքսից հյուսիս գտնվող դիկտատորը տարօրինակ կերպով անտեսում է Իրանի խաղաղ ուղերձները և համապատասխան կերպով չի արձագանքում դրանց։ Այնուհետև ավելացնում, որ եթե նման կերպ շարունակվի, ապա ուղերձներ հղելու ձևը կարող է փոխվել այնպես, որ դրանք հասու լինեն Բաքվի իշխանություններին։ |