ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դամասկոսը պահանջել է անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայից
11:36, 23.09.2021 | mamul.am
5387 | 0

Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը: Այս կերպ նա արձագանքել է Իդլիբ նահանգում տեղի ունեցած լարվածության սրմանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը: Միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է աջակցի երկրի հյուսիսում օկուպացված տարածքների ազատագրմանն ուղղված Սիրիայի ջանքերին»,- նշել է Միկդադը: Սիրիայի ԱԳՆ-ի կարծիքով` լարվածության պատճառը թուրքական օկուպացիան է և այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է ահաբեկչական խմբավորումներին: Bloomberg-ը՝ հղում կատարելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին, նշում է, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է տեղափոխել Սիրիա՝ Պուտինի հետ նախատեսվող հանդիպմանն ընդառաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր