ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թուրք-ադրբեջանական զույգին դեռ շատ տեղերում կտեսնենք բզբզալիս»․ Արման Յարալյան
12:12, 23.09.2021 | mamul.am
3511 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան էլ վախից, կամ անճարությունից խոսես տարածաշրջանում տևական խաղաղության մասին՝ տարածաշրջանն իրա տրամաբանությունը դրանից չի փոխելու, նախկին աշխարհի գերհզոր կայսրությունների տարածքում խաղաղությունը վտանգավոր ա մնացյալ աշխարհի համար, որն իրեն հռչակել ա իբրև առաջադեմ և ասիական։
Հին՝ սառը պատերազմի կարգի ապամոնտաժումը շարունակվում ա ու կրակը չի մարելու, թուրք-ադրբեջանական զույգին դեռ շատ տեղերում կտեսնենք բզբզալիս, երբ սոցիումն իրան իբրև աշխատանք վերցնում ա վարձու սպանողի գործը՝ իրա հետ բարեկամության մասին ճառերը մանկամտություն են։
Վերջապես հարաբերություններ կառուցելիս պետք ա հաշվի առնել ցանկացած պետական միավորի աշխարհաքաղաքական, տնտեսական ու ուժի բալանսում ունեցած դերն ու աշխատանքը, անգամ, եթե եռակողմ սիրո հրաբուխ լինի՝ այն վտանգի ազդանշան կլինի այլոց համար ու հարսանիքը փոզմիշ կլինի, այն ինչ անընդհատ տեսնում ենք։
Արդյոք պետք ա վեչնի ատել միմյանց:
Ընդհանրապես պետք չի, պետք ա կոնֆլիկտից առավել արժեքավոր բան առաջարկել աշխարհի բալանսին, այ սա ոչ ռազմահայրենասիրություն ա պահանջում, ոչ ազգափրկչկան ծրագրեր, այլ գիշեր ցերեկ աշխատող գիտական հաստատություններ, բոլոր ոլորտների համատեղ գիտելիք ստեղծելու պրոցես։
Արցախի պատերազմն ամենևին կախված չէր գլավնի բեզդելնիկի քաղաքականությունից, այն համաշխարհային պրոցեսի մաս էր, որի հետևանքներից կարելի էր խուսափել, եթե կոլեկտիվ ինտելեկն ունակ լիներ հասկանալու տրամաբանությունը։
Էս տարածաշրջանում շատ երկար խաղաղություն չի լինելու, մինչև այն ավելի արժեքավոր չլինի։ Որպես ազգային նպատակ կարանք խաղաղությունը վերցնենք ու գիտական ամբողջ ներուժը ուղղենք ելքեր գտնելուն, էդ վախտ գուցե ելք գտնվի, իսկ հիմա կոնֆլիկտային մատոռով աշխատող փոխհարաբերությունների ֆոնին անմարմին խաղաղասիրական զրույցներն իսկապես մանկամտություն են»։

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր