ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տեսնես՝ սա ի՞նչ հաշիվ է»․ Արման Մելիքյան
15:18, 23.09.2021 | mamul.am
5862 | 1

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածն այժմ ադրբեջանցիների կողմից է վերահսկվում: ՀՀ իշխանությունները պաշտոնպես ճանաչել են այդ հատվածն Ադրեջանի տարածք և ադրբեջանցի ոստիկանական-մաքսային անցակետերի տեղակայումն էլ այնտեղ իրավաչափ են համարում: Ասում են, որ սա Խորհրդային Ադրեջանի տարածք է եղել: Ասում են նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է իրականացնել միջպետական սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա: Այդուհնդերձ, այդ տարածքն ադրբեջանական են հռչակել նախքան դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացնելը: Այսինքն՝ կանխավ: Հանձնելուց հետո այդ հատվածով երթևեկության անվտանգության ապահովումը ռուսներն էին իրենց վրա վերցրել, բայց այժմ, կարծես, անէացել են այնտեղից: ՀՀ ԳՇ պետն ասում է, որ բազմիցս հանգիստ անցել է այդ հատվածով: Դրան հակառակ պարսկական մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցվում ադրբեջանցիների կողմից, իսկ անէացած ռուսներն էլ, բնականաբար, չեն միջմտում: Տեսնես՝ սա ի՞նչ հաշիվ ա...»։

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր