ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ՌԴ 35 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը խորհրդարանական վարժանք է». Պեսկով
16:00, 23.09.2021 | mamul.am
4168 | 1

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը, որով առաջարկվում է դիտարկել Ռուսաստանի 35 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ «խորհրդարանական վարժանք է»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ Կոնգրեսում, տարբեր հանձնաժողովներում կան մեծ թվով մարդիկ, ովքեր լավատեղյակ չեն ռուսական իրականությանը և, միևնույն ժամանակ, չեն սիրում Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը հավանություն էր տվել օրինագծին, որն առաջարկում էր պատժամիջոցներ սահմանել 35 քաղաքացիների դեմ, ովքեր Վաշինգթոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Հրապարակված ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ռոսգվարդիայի տնօրենը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը, ՌԴ առողջապահության նախարարը, Մոսկվայի քաղաքապետը: Բացի այդ, պատժամիջոցային նոր ցուցակում կարող են հայտնվել բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆթի» և «Գազպրոմի» ղեկավարները, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենն ու մի շարք այլ մարդիկ: Ներկայացուցիչների պալատը նաև հավանություն է տվել Ռուսաստանի պետական ​​պարտքի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ օրինագծին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր