ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ Պապիկյանին
17:42, 23.09.2021 | mamul.am
7894 | 4

«Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ, օգտատերերից մեկի՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին ուղղված հարցը հետևյալն էր. «Լինելով պատմաբան, ի՞նչ խղճով եք հայտարարում, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի էն հատվածը, որտեղ այսօր ազերի ահաբեկիչներն են, ադրբեջանական հող է: Եթե այդպես է, ապա պատմություն դասավանդելիս ի՞նչու այդ մասին չէիք խոսում, ի՞նչու եք խուսափել պատմությունը ժամանակին ճիշտ լուսաբանելուց, իսկ եթե այդպես չէ, ի՞նչու եք այսօր ստում, վերջապես ո՞րն է ճիշտը, այն ինչ սովորել ենք տարիներ շարունակ, թե՞ այն, ինչ սովորում ենք վերջին մեկ տարում»:

Պապիկյանն այսպես արձագանքեց. «Պատմության դասերն ու պատմության մասին իմ պատկերացումները, ուսանողի պատկերացումները ու իրականությունը պիտի մշտապես ուղեկից լինեն: Այսինքն գործ ունենք իրականության՝ ՀՀ սահմանների, մեր ներկա հնարավորությունների, մեր երազանքների ու պատկերացումների մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր