ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+14 °C, +9 °C ... +15 °C Վաղը`+13 °C
«Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ». Սուրեն Պապիկյան
20:06, 23.09.2021
1757 | 2

«Ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել»,- այսօր «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Թուրքիայի նախագահին հանդիպելու առաջարկին՝ հավելելով, որ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություն չունի։

Ս․ Պապիկյանը չի մեկնաբանել նաև հարցին, թե ինչով է պայմանավորված Էրդողանի արհամարհական տոնը․ «Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է»,- ասել է նա:

Իսկ թե ինչ պատճառով է Նիկոլ Փաշինյանը հանդիպելու Էրդողանին, փոխվարչապետը պատասխանել է, որ հանդիպում նախատեսված չէ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր