ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Որքան անհեթեթ բան է գեղեցկության մրցույթը»․ Կարինե Փանոսյան
00:24, 24.09.2021 | mamul.am
4328 | 0

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան անհեթեթ բան է գեղեցկության մրցույթը։
Մի խումբ մարդիկ որոշել են իրենց ճաշակի չափանիշը և պարտադրում են աշխարհի բոլոր մարդկանց՝ հաշվի նստել այդ չափանիշների հետ։ Մինչդեռ գեղեցիկը չափելի չէ, իսկ կնոջ գեղեցկությունը՝ հատկապես։ Ու եթե բնությունից չունես այնպիսի հասակ ու ոսկրային կառուցվածք, որով կարող էիր ինչ-որ կերպ տեղավորվել այդ չափանիշների մեջ, ուրեմն վերջ, դու գեղեցկության ընդունված պայմաններից դուրս ես, ուրեմն, ի՞նչ է, գեղեցիկ չե՞ս։
Ի դեպ, հետաքրքիր է, մրցույթում հաղթող աղջիկները, եթե բացարձակ բնական կերպարով հանդես գան՝ առանց մազերի հարդարանքի, շպարի ու բարձրակրունկների, նույնքան գրավիչ կլինե՞ն, որքան երկու ժամ գրիմ անելուց հետո»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր