ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՔՊ-ական պատգամավորը՝ սահմանամերձ գոտու բնակիչների՝ զենք պահելու թույլտվության վերաբերյալ նախագիծ մշակելու մասին
21:48, 23.09.2021 | mamul.am
2866 | 0

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարի երեկո, ընկերնե՛ր: Օրենքի նախագիծ մշակելու նպատակով, ինձ հետաքրքիր է, արդյոք համաձա՞յն եք, և նաև հետաքրքիր են ձեր առաջարկությունները կամ անհամաձայնությունները հետևյալ հարցի վերաբերյալ: Սահմանային գոտում մշտապես բնակվող քաղաքացիներին, որոնք անցել են հատուկ պատրաստություն և ոստիկանությունից ստացել են քաղաքացիական զենք պահելու, կրելու թույլտվություն ու ստուգումների արդյունքում դրսևորել են իրենց պիտանիությունը հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում և բացակայում են զենքի տիրապետմանը խոչընդոտող հիմքերը, տրամադրել շրջանառության թույլատրված մարտական զենք՝ ինքնապաշտպանության, քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության, կենսաապահովման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության նպատակների կատարման համար, ինչպես նաև սահմանապահ ուղեկալների կողմից իրականացվող մարտական գործողություններին ու հատուկ օպերացիաներին աջակցելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր