ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կառավարության անդամները կգան խորհրդարան. բյուջեի քննարկումները սկսվում են. «Ժողովուրդ»
09:36, 24.09.2021 | mamul.am
2085 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 27-ին խորհրդարան ներկայացնել 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ըստ մեր աղբյուրների՝ կատարողականը կներկայացնի ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Այն դեռևս կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Խաչատրյանի հետ խորհրդարան պետք է գա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Այս քննարկումը հետաքրքիր է լինելու այն առումով, որ նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է ներկայացնի այն, ինչի ժամանակ ինքը ո՛չ նախարար է եղել ու ո՛չ էլ տեղյակ է, թե ինչ ծախսեր են իրականացվել ու ինչի համար:

Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանին այս օրերին «պատրաստում են» այդ քննարկմանը, քանի որ խորհրդարանի ընդդիմությունը կարող է տհաճ դրության մեջ դնել նորանշանակ նախարարին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր