ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը». Ալիև
10:06, 24.09.2021 | mamul.am
8317 | 3

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը: «Ադրբեջանը՝ ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորել է 30-ամյա կոնֆլիկտը, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնացել է անցյալում: Ադրբեջում այլևս չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչա-տարածքային միավոր: Մենք ստեղծել ենք Ղարաբաղյան և Արևելա-Զանգեզուրյան տնտեսական շրջաններ: Օգտվելով առիթից, կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և քարտուղարությանը՝ մեր տարածքներին արված հղումներում խուսափել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականորեն կողմնակալ և շահարկող բնույթ ունեցող անունների օգտագործումից»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր