ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև». Ալիև
10:48, 24.09.2021 | mamul.am
7002 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ունեցած առցանց ելույթի ժամանակ հայտարարել է, որ հակամարտությունն անցյալում է: «Հիմնական դժվարությունը կապված է ազատագրված տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված բազմաթիվ ականների հետ: Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի իրական քարտեզները: Նրանց կողմից տրամադրված ականապատ դաշտերի 3 քարտեզների ճշտությունը կազմում է 25 տոկոս: Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին՝ տրամադրել մեզ իրական քարտեզները: Կոնֆլիկտն ավարտված է, այդ պատճառով Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնվելով դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքի վրա, ինչպես նաև փոխադարձ սուվերենության և տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Այդպիսի համաձայնությունը կարող է տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Սակայն մենք դեռ չենք տեսնում դրական պատասխան»: Նրա խոսքով, խաղաղությանն ու համագործակցությանը նպաստող ոլորտներից մեկը կարող են լինել տրանսպորտային նախագծերը: «Այս համատեքստում, Զանգեզուրի միջանցքը, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար: Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր